Рубрика: բիզնես, Էկոլոգիա, բնագիտություն

Մեր առաջին հեքիաթասած թխվածքաբլիթները

Մեր նպատակն էր ստանալ հեքիաթասած թխվածքաբլիթներ և «Սեբաստացի» մոլի աջակցությամբ իրականացնել փոքրիկ ցուցահանդես-վաճառք: Ես համարում եմ իրականացած մեր բիզնես նախագծի առաջին քայլերը, քանի որ երեկ ես և իմ ընկերուհին՝ Մարինե Հակոբյանը, մեր շատ սիրելի դասավանդողներ տիկին Շողիկի և Անահիտ Եղյանի հետ միասին պատրաստեցինք էկոլոգիապես մաքուր և համեղ թխվածքաբլիթներ, իսկ այսօր իրականացրեցինք ցուցահանդես-վաճառքը: Շատ շնորհակալ եմ տիկին Շողիկին և ընկեր Անահիտին նոր և հետաքրքիր հմտություններ ու կարողություններ ձեռք բերելու, ինչպես նաև հագեցած օր պարգևելու համար:

15049874_1164848836930332_852847852_n.jpg15058005_1164848793597003_207578379_n14956579_201215603655727_1140626909807741280_n.jpg
15027753_201215790322375_983909520493835203_n.jpg

 

Автор:

Ես Անի Ղազարյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: չորրորդ կուրս եմ,սովորում եմ «Գործավարություն և թարգմանություն»........

Оставьте комментарий